News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ (մոտ 50 հազար դոլար) է հատկացրել գայլերի չվերահսկվող որսի համար, սեպտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ  Սիլվա Ադամյանը:

Ըստ նրա՝ գումարները բնապահպանության նախարարության միջոցով որպես պարգեւ կտրվեն որսորդներին: Այսկերպ կառավարությունը մտադիր է լուծել գյուղացիների եւ անասունների վրա գայլերի հարձակման խնդիրը: Սակայն Ադամյանն ընդգծել է, որ այս մեթոդը ոչ միայն անարդյունավետ է, այլեւ խիստ անցանկալի է գիտական տեսանկյունից, քանի որ գիշատիչների չվերահսկվող որսը կարող է հանգեցնել բնապահպանական հավասարակշռության խախտման՝ դրանից բխող անդառնալի հետեւանքներով: «Անհրաժեշտ է գիտական մոտեցում ցուցաբերել տվյալ հարցի նկատմամբ: Ես վարչապետ Հովիկ Աբրահամյանին կոչ եմ անում չեղյալ հայտարարել տվյալ որոշումը եւ միջոցները գիտական կենտրոններին ուղղել, որպեսզի այնտեղ գայլերի բազմացման դիտարկում  անցկացնեն եւ ուսումնասիրությունների հիման վրա խնդրի քաղաքակիրթ լուծում առաջարկեն», - ընդգծել է բնապահպանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ կենդանիների հարձակման պատճառներից մեկն այն է, որ նրանց կենսամիջավայրը  գրեթե ոչնչացվել է, եւ դա քաղցած գիշատիչներին ստիպում է ներխուժել բակավայրեր` սնունդ  հայթայթելու:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն արդեն երկու անգամ խոշոր միջոցներ էր հատկացրել գայլերին ոչնչացնելու համար: 2011 թ. այդ գումարը կազմել էր 10 միլիոն դրամ  (շուրջ 25 հազար դոլար), 2012 թ.` 20 միլիոն դրամ: Այն ժամանակ սպանել էին 200 գայլ: Ըստ բնապահպանի` բացակայել էին սպանված էգ գայլերի սեռական օրգանները: Ադամյանը դա բացատրել է նրանով, որ էգերի օրգանների օգտագործումը տարածված է մոգությամբ զբաղվող մարդկանց շրջանում: Ըստ նրա  տեղեկությունների`  մեկ էգի սեռական օրգաններն արժեն 2 – 3 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ