News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 18-21-ին Սոչիում ընթանում էր ներդրումային միջազգային XIII համաժողովը, որին մասնակցում էր մոտ 10 հազար մարդ, այդ թվում՝ 265 արտասահմանցի ներդրողներ 47 երկրներից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Համաժողովին մասնակցում էին նաեւ ռուսաստանցի շատ նախարարներ, այդ թվում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Սոչիի միջազգային օդանավակայան ժամանած ուշացած հյուրերից ոմանք կարող էին ականատես լինել, թե ինչպես էր տեղատարափ անձրեւը ներթափանցել շենքից ներս. առաստաղից ջուր էր թափվում, հատակին ջրափոսեր էին գոյացել: Ջրածածկված տարածքից տեսագրությունն արել է «ԲլոգՍոչիի» գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վալովը, փոխանցում է  NEWSru.com-ը:

Օդանավակայանը շահագործվում է «Սոչիի միջազգային օդանավակայան» ՍՊԸ-ի կողմից, որն ընդգրկված է  «Բազել Աերո» օդանավակայանային հոլդինգում: Օլիմպիադայի համար կառուցված նոր օդանավակայանի շինարարությունն արժեցել էր 6,2 միլիարդ ռուբլի:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Բազե աէրո» մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 19-ին ուժեղ անձրեւի արդյունքում ջուրը լցվել է տերմինալի շենք, որի հետեւանքները վերացվել են մեկ ժամվա ընթացքում՝ քլինինգային ընկերության հատուկ մեքենայի օգնությամբ:

«Օդանավակայանի աշխատանքի վերահսկողությունն այդ ընթացքում դրվել է օպերատիվ շտաբի վրա, որը լուրջ փորձ ունի 2014-ի Օլիմպիական եւ պարաօլիմպիական խաղերի ժամանակ: Բոլոր ծառայությունների աշխատանքների համակարգման շնորհիվ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա: Բոլոր չվերթները կատարվել են ճիշտ ժամանակին:

Հանգստյան օրերին Սոչիի միջազգային օդանավակայանում աշխատել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ինժեներական ծառայության ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Ամենաշատ