News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Orogen Gold» ընկերությունն ընդլայնում է Մուցքի ոսկու հանքավայրի հորատման տարածքը:

Վերջին հետազոտությունների արդյունքներից ելնելով՝ ընկերությունը հաղորդել է հորատման գոտին դեպի հյուսիս ընդլայնելու մասին: Այդ մասին ասվում է ընկերության կայքում: «Մենք հորատումը կշարունակենք մոտակա շաբաթներին, գոյություն ունեցող հորատանցքերի միջեւ գոտիներըլրացնելու եւ հանքարդյունաբերության գոտու հետագա ընդլայնման նպատակով», - հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Էդ Սլոուին:

Մուցքի հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավային Սյունիքի մարզում՝ ծովի մակարդակից 2000 բարձրության վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը հաղորդել էր, որ ոսկի պարունակող հանքանյութը կարող է ավելի լայն տարածքների վրա գտնվել, քան նախկինում ենթադրվում էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ