News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լայնաշերտ կապի զարգացման թվային տեխնոլոգիաների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը աշխարհի տաբրեր երկրների լայնաշերտ կապի տարածվածության մասին նոր տվյալներ է հրապարակել: 

Արդեն 3 տարի անց սմարթֆոնների եւ պլանշետների օգտագործմամբ բջջային լայնաշերտ կապի օգնությամբ աշխարհի բնակչության 50%-ը միացված կլինի Համացանցին: Այսօրվա դրությմաբ բջջային լայնաշերտ կապը համարվում է մարդկության պատմության ամենադինամիկ զարգացող տեխնոլոգիան:

Զեկույցի համաձայն, աշխարհի բնակչության ավելի քան 40%-ը միացած է համացանցին, ընդ որում՝ համացանցից օգտվողների թիվը 2013թ. 2,3 մլրդ-ից 2014թ. վերջին կավելանա մոտավորապես մինչեւ 2,9 մլրդ մարդ:

Ավելի քան 2,3 մլրդ մարդ 2014թ.-ի ավարտին բջջային լայնաշերտ կապին միանալու հնարավորություն կունենա, սակայն այդ թիվը սրընթաց աճում է, եւ սպասվում է, որ 5 տարի անց այն կկազմի 7,6 մլրդ:

Հարավային Կորեան մեկ ընտանիքի հաշվով լայնաշերտ կապի օգտագորման ցուցանիշով առաջատարն է: Մոնակոն այսօրվա դրույթամբ ստացիոնար լայնաշերտ կապի օգտագործման ցուցանիշով իր հետեւում է թողել անցած տարվա առաջատարին՝ Շվեյցարիային:

Ներկայումս չորս երկրներում (Մոնակո, Շվեյցարիա, Դանիա, Նիդերլանդներ) համացանցին միացման ցուցանիշը գերազանցել է բնակչության 40%-ը: Անցած տարի նման ցուցանիշ ուներ միայն Շվեյցարիան:

Ամերիկայի Միացյալ Նահանգները համացանցից օգտվողների թվաքանակով 19-րդ տեղն է գրավում՝ առաջ անցնելով ՏՀԶԿ-ի մյուս երկրներից, մասնավորապես՝ Գերմանիայից (20-րդ տեղ) եւ Ավստրալիայից (21-րդ տեղ) եւ միեւնույն ժամանակ առջեւում թողնելով Միացյալ Թագավորությանը, (12-րդ տեղ) Ճապոնիային (15-րդ տեղ) եւ Կանադային (16-րդ տեղ): Մեկ շնչի հաշվով ստացիոնար լայնաշերտ կապից օգտվողների թվով ԱՄՆ-ն 20-րդ հորիզոնականից հայտնվել է 24-րդ տեղում:

Ընդհանուր առամամբ, այսօրվա դրությամբ գոյություն ունեն 77 երկիր, որտեղ ինտերնետից օգտվող մարդկանց քանակը գերազանցում է բնակչության 50%-ը: Համացանցին միանալու ցուցանիշով առաջատար 10 երկրները Եվրոպայում են: Ինտերնետից օգտվելու ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Իսլանդիան (բնակչության 96,5%): Ամենացած ցուցանիշները, ինչպես եւ ենթադրվում էր, արձանագրվել են Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում, որտեղ ինտերնետն հասանելի է բնակչության միայն 2%-ի համար. Եթովպիայում այդ ցուցանիշը 1,9%-է, Սիերա-Լեոնեում՝ 1,7%, Գվինեայում՝1,6%, Սոմալիում՝ 1,5%, Բուրունդիում՝ 1,3%, Էրիթերայում՝ 0,9%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ