News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հիմա արդեն մարիխուանայի սիրահարները կարող են բազմազան դարձնել իրենց ճաշացանկը: ԱՄՆ-ում մարիխուանայի օրինական վաճառքի կետերում նորույթ է հայտնվել. պիցցայի Podey Pizza սոուս, որի բաղադրության մեջ կանեփ կա: Արտասովոր սոուսը ձեռք բերելու համար անհրաժեշտ է 20 դոլար եւ բժշկի կողմից դեղատոմս:

Արտադրող ընկերության ներկայացուցիչ Սթիվ Թոմասը հավաստում է, որ նման սոուսով երեք կտոր պիցցան արդեն որոշների համար երկար սպասված արդյունք կտա: Ըստ Informing.ru-ի, արդյունքը պետք է զգան նույնիսկ մարմնի մեծ ծավալ ունեցողները:

Նշենք, որ ԱՄՆ-ի որոշ վայրերում մարիխուանան օրինականացված է: Մի շարք նահանգներում այս թմրանյութի օգտագործումը թույլատրվում է բժշկական նպատակներով: Այն կարող են նշանակել ուռուցքային հիվանդությունների, ՄԻԱՎ-ի, էպիլեպսիայի, հոգեկան որոշ խանգարումների համալիր թերապիայի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ