News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, ում գործը առանձնացվել է հիմնական գործից եւ քննությունը 6 ամսով երկարաձգվել է, սեպտեմբերի 21-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Քյարամի վիճակն ավելի է վատացել, նա չի գիտակցում, թե որտեղ է գտնվում:

«Նոր փորձաքննություններ են նշանակվել, Քյարամի վիճակի մեջ ոչ մի դրական դինամիկա չկա, ավելին հիմա չի էլ հասկանում, թե իր հետ ինչ է կատարվել: Անընդհատ ասում է, որ շուտով տուն է գնալու»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով գործին՝ Սամվել Հովհաննիսյանն ընդգծեց, որ առայժմ 6 ամսով են հետաձգել, սակայն չի բացառվում, որ ժամկետը կերկարաձգեն

Նշենք, որ Քյարամ Ամոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ