News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բարաք Օբաման պատրաստ է ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացնել բանաձեւ, ըստ որի, ծայրահեղական իսլամիստական խմբավորումների հետ կապված անձանց կարգելվի օրինական կերպով տեղաշարժվել աշխարհում: Տվյալ խնդրին «ոչ լրջորեն» մոտեցող երկրների նկատմամբ Օբաման առաջարկում է պատժամիջոցներ սահմանել, հաղորդում է The Telegraph-ը:

Պարբերականի տվյալներով՝ բանաձեւի նախագիծն ուղղված է «երկրագնդում պոտենցիալ ահաբեկիչների հավաքագրման եւ տեղաշարժման նախազգուգուշացմանը»:

Նման քայլերի իրացումը ենթադրում է ՄԱԿ-ի անդամ-պետությունների օրենսդրություններում փոփոխություններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարբերականը նաեւ նշում է, որ նման միջոցառումները Բարաք Օբամային հնարավորություն են տալիս ընդլայնել ջիհադիստների դեմ պայքարի կոալիցիան, սակայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային չորեքշաբթի ծրագրված ԱՄՆ-ի նախագահի ուղերձը չպետք է ուժգնորեն ազդի Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողությունների բնույթի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ