News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաթարստանում Կազանի ոստիկանությունը ձերբակալել է Ուդմուրտիայի 33-ամյա բնակչի, որը սպանության մեջ է կասկածվում: Չարագործն իր ընկերոջ վրա հարձակվել էր դանակով՝ խոհարարական նախասիրությունների հողի վրա:

Ձերբակալվածը խոստովանել է սպանությունը: Նրան մինչեւ 15 տարվա գաղութ է սպառնում, հայտնում է հանրապետական ՆԳՆ-ի պաշտոնական կայքը:

Ըստ նախնական տվյալների` ծագումով Թաթարստանի Արսկի շրջանից կասկածյալը եւ 25-ամյա տուժածը Կազան են եկել աշխատելու: Նրանք տեղավորվել են  Սովետսկայա թաղամասի Մագիստրալնայա փողոցի վարձու բնակարանում, իսկ սեպտեմբերի 14-ին որոշել են գնալ անտառ` սունկ հըավաքելու:

«Երեկոյան տուժածը սկսել է ընթրիք պատրաստել: Կերակրի համը դուր չի եկել ընկերոջը: Դա վեճի սկիզբն է դարձել», - ասվում է մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է NEWSru.com-ը:

Հակառակորդները դուրս են եկել աստիճանահարթակ` առանց ականատեսների հարաբերությունները պարզելու համար: Այնտեղ կասկածյալը չորս անգամ դանակահարել է տուժածին, հարվածներից մեկը մահացու է եղել: 

Դեպքի վայր է ժամանել հերթապահ ծառայության անձնակազմը: Ոստիկաններին դիմավորել է բնակիչներից մեկը: Նա ցույց է տվել փակ դուռը, որի հետեւում թաքնվել է կասկածյալը: Տղամարդը ոստիկաններին բնակարան է ներս թողել` դուռը մի քանի անգամ թակելուց հետո:  Նրա հագուստներն այունոտ են եղել, իսկ կողքին դիակ է ընկած եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ