News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ միջին վիճակագրական կանայք տարեկան 10 օր վատ տրամադրություն են ունենում: Ըստ The Telegraph-ի, ամենից հաճախ նման վիճակի պատճառ կարող են դառնալ ավելորդ քաշի համար անհանգստությունը, փողի պակասը, վատ եղանակը, վախը, որ զուգընկերը չի հասկանում իրեն:

Հետազոտության ընթացքում կանայք հայտարարել են, որ վատ տրամադրություն են ունենում շաբաթն առնվազն 5 ժամ, մինչդեռ տղամարդիկ կարծում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ այդպիսի ժամերը կարող են հասնել ութի:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, հոգեթերապեւտ Սալլի Բրաունն այս հետազոտությունն անցկացրած Healthspan-ի անունից հայտարարել է. «Տրամադրությունը մեր ընդհանուր վիճակի բարոմետրն է»:

Մասնագետն ուշադրություն է դարձրել նաեւ այն հանգամանքի վրա, թե ինչպես են մարդիկ պայքարում վատ տրամադրության դեմ: Այսպես, կանանց ավելի շատ անձնական ժամանակ է հարկավոր, իսկ տղամարդիկ օգնության համար դիմում են իրենց զուգընկերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ