News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում եւ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:

Գալուստ Սահակյանն առանձնահատուկ գոհունակությամբ նշել է, որ 2013 թվականի մարտի 19-ին ֆրանսիայի մի խումբ պատգամավորների եւ նախկին խորհրդարանականների  մասնակցությամբ ստեղծվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով իր դավանած արժեքային համակարգին եւ սկզբունքներին, իր նպաստը կբերի Արցախի ժողովրդի արդարության եւ ազատության համար մղվող պայքարին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել նաեւ, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր, իրավաբանորեն անխոցելի օրինագծի ներկայացման եւ ընդունման գործումª հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահի հանձնառությունն ու հաստատակամությունն այս ուղղությամբ, քանզի այդ օրենքի նախագիծը հարիր է Ֆրանսիայի կերպարին, եւ արդարության համար պայքարում կունենա իր զգալի դերակատարությունը:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը փաստել է, որ հայ-ֆրանսիական կապերը գնում են դեպի երկու ժողովուրդների պատմության խորքերը. Ֆրանսիայի համար բոլոր ճակատագրական պահերին հայերը եղել են ֆրանսիացիների կողքին, պայքարել նրանց հետ միասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող նոր օրինագծի ստեղծմանը եւ ընդունմանըª պարոն Կալտենբախը նշել է, որ Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի իրադարձությունները չկրկնվեն: Ֆիլիպ Կալտենբախը նշել է, որ 2002 թվականին արդեն եղել է Արցախում եւ այժմ  ցանկություն ունի կրկին այնտեղ լինելու:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիրª հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` ծանոթանալով Մեծ եղեռնի անհերքելի փաստը վկայող ցուցանմուշներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ