News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիվերփուլում հուշարձան են կանգնեցրել Beatles-ի երգի հերոսուհի Էլեանոր Ռիգբիի պատվին` 1 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողության հին թղթադրամներից, փոխանցում է NME-ն:

1966 թ. Փոլ ՄաքՔարթնիի գրած երգում պատմվում էր եկեղեցու մոտ հարսանիքներից հետո բրինձ հավաքող եւ միայնակ վախճանված Էլեանոր անունով կնոջ մասին: Քանդակն Էլեանոր Ռիգբիին պատկերում է մեծ պայուսակով, ակնոցներով եւ համեստ հագուստով: Նկարիչ Լեոնարդ Բրաունին օգտահանված թղթադրամները տրամադրել է Ագլիայի բանկը, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Այս քանդակով ես ցանկանում եմ ասել, որ փողը չի կարող մարդուն երջանիկ դարձնել կամ, իհարկե, «սեր գնել», եւ որ մենք բոլորս պետք է  շնորհակալ լինենք մեր ունեցածի համար: Յուրաքաչյուր քաղաքում էլ կան Էլեանոր Ռիգբիի նման մարդիկ` միայնակ, որոնք իրենց ողջ «հարստությունը» տանում են սեփական պայուսակում», — իր աշխատանքի մասին է պատմել Բրաունը:

Քանդակը ցուցադրվելու է Լիվերփուլի թանգարանում` մինչեւ 2015 թ. հունվարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ