Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 14.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան Ալտիմա» մակնիշի 22 US 550 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել, ինչից ավտոմեքենայի վարորդ՝ 24-ամյա Գ. Գ.-ն եւ ուղեւոր 23-ամյա Ֆ. Բ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել: