News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անժամկետ հացադուլ հայտարարած եւ նախագահին նամակով դիմած  ցմահ դատապարտյալների մի մասը դադարեցրել է հացադուլը: NEWS.am-ի թղթակցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 11 ցմահ ազատազրկման դատապարտված անձ հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 40 անձ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, սկսել է անժամկետ հացադուլ: «Lրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական լրատվական կայքում տպագրվել է դատապարտյալների նամակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին

Տպել
Ամենաշատ