News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ Անկախության օրը նշեցին նաեւ Բեռլինում։ Սեպտեմբերի 21-ին բեռլինյան համերգասրահում  Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Հայաստանի Անկախության օրը գերմանական համերգասրահում թեւածեց խաչատրյանական երաժշտությունը։ Գերմանիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ գերմանական կողմից հրավեր ստացել էր հենց սեպտեմբերի 21-ին համերգ ղեկավարելու համար։ Երեկոն նվիրված էր Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ անկախության տարեդարձին եւ հայկական մշակույթին։ Բեռլինի հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց հայկական երաժշտությունը։ Ընդ որում, համերգի տեսագրությունը հոկտեմբերի վերջին կհեռարձակվի ամբողջ Գերմանիայում։

Սերգեյ Սմբատյանը կարեւորեց, որ Բեռլինում, որտեղ հայկական մշակույթի ներկայության որոշակի պակաս կա, մեր երաժշտությունը ներկայացվեց Գերմանիայի լավագույն նվագախմբերից մեկի միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ