News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սիրիայի եւ Իրաքի մի մասը գրաված «Իրաքում եւ Լեւենտում իսլամական պետություն» խմբավորման ձեռքում գտնվող ծանր զինտեխնիկայի մասին ապացույցներներ են հայտնվել համացանցում։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են իսլամիստները ժամանակից տանկերով, հրանոթներով, ականանետներով եւ հրթիռահրետանային կայանքներով հրետակոծում քրդերի դիրքերը։

Հրետակոծության ժամանակ իսլամիստները բղավում են «Ալլահ աքբար»։

Նշենք, որ վերջին օրերին Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանների դեմ լայնածավալ հարձակում սկսած ԻԼԻՊ-ի զինյլաներին հաջողվել է գրավել երկու տասնյակ քրդական գյուղեր։ Մի քանի տասնյակ հազար քրդերբ հեռացել են իրենց բնակավայրերից եւ ապաստանել Թուրքիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ