News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առավոտյան ժամերի մոտենալու հետ անիրականության աստիճանն ավելանում է: Ըստ The Daily Mail-ի՝ այս մասին նշում է Բեդֆորդշիրի համալսարանից Ջոզի Մալինովսկին: Տարօրինակության գագաթնակետը սկսվում է այն պահին, որը նախորդում է արթնանալուն: Երազներն ավելի էմոցիոնալ են դառնում, ինչն ապացուցվել է 16 կամավորների մասնակցությամբ անցկացված գիտափորձի ընթացքում: Ընդ որում, նրանց գիշերվա ընթացքում մինչեւ չորս անգամ արթնացրել են: Կամավորները պետք է հաջորդ առավոտյան հիշեին իրենց երազն ու փորձեին հասկանալ, թե ինչ կապ կարող է այն ունենալ իրական կյանքի հետ:

Պարզվել է, որ քնի սկզբնական շրջանում երազներն ավելի շատ կապ են ունեցել այնպիսի բաների հետ, որոնց մարդիկ բախվել են օրվա ընթացքում: Սակայն ավելի հատկանշական են եղել ուշ գիշերը տեսած երազները: Դրանց արդյունքում կարելի է իրական եզրահանգումներ կատարել մարդու վիճակի մասին:

Գոյություն ունեն քնի երկու հիմնական աստիճաններ՝ արագ եւ դանդաղ: Դանդաղ փուլի ընթացքում մարդու իմունային համակարգն ամրանում է: Իսկ ահա արագ փուլի ընթացքում տեղի է ունենում էմոցիաների մշակում: Եթե մարդը օդերեւութաբանական կախվածություն ունի, օրգանիզմում վարակ կա, իրեն վատ է զգում, ուրեմն ավելի շատ դանդաղ քնի կարիք ունի:

Սակայն, ըստ MedDaily.ru-ի, այդ ժամանակ անցում է կատարվում դեպի արագ քուն: Եվ դա ազդում է երազների վրա՝ մեծացնելով մղձավանջի վտանգը: Որոշ մասնագետներ կարծում են, որ նախադաշտանային սինդրոմը մղձավանջների պատճառ է դառնում պրոգեստերոնի ուժեղացված արտադրությունը եւ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը: Այդ իրավիճակում կանայք նաեւ ավելի դյուրին են հիշում երազը: Շատ կանայք դաշտանադադարի ժամանակ նույնպես տհաճ երազներ են տեսնում: Այդ ժամանակ էստրոգենի մակարդակն ընկնում է, ինչչն ազդում է սերոտոնինի վրա: Արդյունքում կինը բախվում է գիշերն ուժեղացող քրտնարտադրությանը, տրամադրության տատանմանը եւ 15 տոկոս դեպքերում՝ նաեւ քնի խախտումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ