News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միայնությունն ու մայրական քնքշանքի պակասը ստիպել են միջին հասակի տղամարդուն դիմել թոշակառու կնոջ՝ խնդրելով իր մայրը դառնալ միլիոն յուան պարգեւատրության դիմաց:

Չինացի Գուան-Ին Ցույը Սիչուան նահանագից, ցանկանալով ծնող ձեռք բերել, տարեց կանանց առաջարկում է ստանձնել այդ դերը, գրում է «Global Times»-ը: Սակայն, Գուան-Ին Ցույն, իմանալով, որ ոչ բոլոր թոշակառուները կհամաձայնեն, մեկ միլիոն յուան պարգեւատրություն է առաջարկում(160000 դոլար):

Ցույն ինքն է զբաղվում մոր որոնման աշխատանքներով՝ չվստահելով սոցցանցերի օգտատերերին: Նահանգի բնակիչների խոսքով՝ Ցույը կանգնած է այգում՝ թղթադրամներով գունավոր մեծ ափսեով, ձեռքին կարմիր լուսարձակ, որի վրա գրված է իր հեռախոսահամարը, հաղորդում է «FederalPost»-ը:

Պահանջը չկրկնելու համար՝ չինացին գրել է այն թղթի վրա եւ կարմիր պաստառ ամրացրել: Ցույի պահանջների թվում են նաեւ հետեւյալ կետերը՝ 57 տարեկանից ոչ պակաս հասակ, լավ կրթություն, վատ սովորույթների եւ արտերկիր մեկնումների բացակայությունը: Չինացու վերջնաան որոշումը կախված է նրանից, թե կզգա արդյոք կապ հնարավոր մոր հետ:

Ինչպես հիշում է այգու այցելուներից Խուան Լեյը, ով ցանկացել է ստուգել՝ արդյոք տղամարդը հավատարիմ է ընտրության չափանիշներին, դիմել է նրան հարցով. «Իրական առաջարկություն է, թե կատակ: Նա ինձ պատասխանեց, որ ես շատ երիտասարդ եմ նման աշխատանքի համար եւ որ իրեն միայն տարեց կանայք են հարկավոր»:

Չինացու հետ զրույցում կինը ճանաչել է, որ տղամարդը մանկատան սան է, սակայն դա նրան չի խանգարել հաջողության հասնել ուսման մեջ ու աշխատանքում: Հետագայում նա հասկացել է, որ մոր կարիք ունի, ում կպատմի իր ձեռքբերումների մասին, որպեսզի մայրը հպարտանա իր որդով:

Լեյը խորհուրդ է տեվլ ամուսնանալ եւ իր ձեռքբերումները կիսել կնոջ ծնողների հետ, բայց, իմ կարծիքով, այդ միտքը նրան չգրավեց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ