News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում, հոկտեմբերի 3-5-ը առաջին անգամ կանցկացվի Հեքեթոն՝ նվիրված համակարգչային եւ բջջային խաղերի նախագծմանը:

Բոլորը, որոնք ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են երաժշտական լուծում տալ խաղերի համար կարող են միանալ:

Նպատակը՝ նախագծել 2D խաղ, թիմով կամ անհատական: Խաղերի կարող են նախագծվել պարզ եղանակներով: Օրինակ ՝  Flappy Bird, Timberman խաղերի նման:

Դիմող անհատներից կձեւավորվեն թիմեր:  Կարող են դիմել նաեւ ձեւավորված թիմեր: Հեքեթոնի ամբողջ ընթացքին ներկա կլինեն խաղային ոլորտի տարբեր մասնագետներ, որոնք խաղերին առնչվող խորհրդատվություն կտան թիմերին:

Ստորեւ ներկայացված թեմաներից մեկը կընտրվի որպես հեքեթոնի Թեմա՝

• Space Invaders - ամեն ինչ կապված տարածության հետ՝ մոլորակներ, տիեզերք, այլմոլորակայիններ, տիեզերական մարտեր

• Retro- հիշելով դասականը՝ ռետրո խաղեր, pixel art

• Mindblow-  տպավորի, ապշեցրու խաղացողին ստեղծելով մի բան, որը դուրս է ստանդարտներից

• Overgrowth- այն ամենը ինչն աճում է,  բազմանում է

• Kombat- մարտական խաղեր, հաղթանակ!

Գրանցումը բաց է մինչեւ հոկտեմբերի 1-ը` http://bit.ly/1uXBq1r: Հոկտեմբերի 2-ին կկազմակերպվի կողմնորոշիչ հանդիպում, որտեղ մասնակիցները կծանոթանան Հեքեթոնի պայմաններին, եւ անհատ դիմորդներից կձավորվեն թիմեր:

Հեքեթոնը կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը  ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակներում (Երեւան Էքսպո կենտրոն` Հ. Հակոբյան 3 փող.):

Հոկտեմբերի 5-ին ժամը 12:00-ից հետո այցելուները հնարավորություն կունենան խաղալու եւ ընտրելու լավագույններին: Լավագույններին սպասվում են մրցանակներ՝ համակարգիչներ, թաբլեթներ, սմարթֆոններ: Լավագույն խաղը, որը կբավարարի «Բաց Խաղ» առաջնության պայմաններին, կմրցի նաեւ առաջնության գլխավոր մրցանակի համար՝ կներկայանա Casual Connect Բելգրադ համաժողովին եւ դրան կից անցկացվող IndiePrize մրցույթ-ցուցադրությանը:

Հարցերի դեպքում զանգահարեք Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միություն՝ 011 54 88 81 (12):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ