News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն, ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, իր անվտանգության եւ կայունության ապահովման համար ադեկվատ քայլեր կձեռնարկի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ի պատասխան հարցին՝ կազմակերպությունը կարձագանքի՞, արդյոք, դաշինքի քաղաքականությունը փոխելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի որոշումներին, Բորդյուժան ասել է. «Ինչ վերաբերում է գործնական քայլերին, ապա ելնելով ՆԱՏՕ-ի պետությունների ձեռնարկած գործողություններից՝ մենք նույնպես ադեկվատորեն կարձագանքենք: Իհարկե, կլինեն նաեւ որոշակի պատասխան քայեր, կձեռնարկվեն գործողություններ, որոնք մեզ համար անհրաժեշտ կայունություն ու անվտանգություն կապահովեն: Այլ հարց է, թե ի՞նչ տարածաշրջաններում, ի՞նչ ուժերով եւ ո՞ր անդամ-պետությունները պետք է դրան մասնակցեն. դա կախված կլինի որոշակի խնդրից»: 

Բորդյուժան հիշեցրել է, որ Բելառուսի տարածում ռուսական ավիացիոն բազան «ստեղծվում է՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Բալթյան երկրներում ավիացիոն միջոցների տեղակայման գործողությունների»:

ՀԱՊԿ-ի ղեկավարը նաեւ նշել է, որ Ռուսաստանի վերանայվող ռազմական դոկտրինում կհիշատակվեն նաեւ ՀԱԿՊ-ի շրջանակներում ձեռնարկվող քայլերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ