News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լրացուցիչ կուրծքի վիրահատությունը Ժասմին Տրիդեւիլի համար Ֆլորիդայից ավելի քան 7 հազար ամերիկյան դոլար արժեք է ունեցել:

Ժասմին Տրիդեւիլը չի թաքցնում, որ վիրահատության է գնացել համացանցում համաշխարհային հռչակ ձեռք բերելու համար: Աղջկան ներշնչել է Առնոլդ Շվարցնեգերի մասնակցությամբ «Հիշել ամեն ինչ» ֆիլմի հերոսը: Երեք կրծքով հերոսուհին էկրանին հայտնվում է միայն մի քանի վայրկյան, սակայն, հավանաբար, տպավորել է Ժասմինին:

Ի տարբերություն ֆիլմի հերոսի՝ Տրիդեւիլը հույս ունի հավերժ մնալ էկրաններին. Նա երազում է հայտնվել MTV-ի շոուի եթերում:

Ուղին դեպի փառքը նա հարթում է համացանցի միջոցով. նա ակտիվորեն հրապարակում է սեփական լուսանկարներն ու հոլովակները սոցցանցերում եւ պատմում իր մասին:

«Դժվար էր վիրաբույժի գտնել, ով կհամաձայներ: Ես դիմել եմ 50 կամ 60 բժշկի, սակայն ոչ ոք չի ցանկացել անել դա՝ համարելով էթիկայից դուրս»,- պատմել է Տրիդեւալը տեղական ամերիկյան ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ինքն իրեն անհարմար չի զգում: Միակ դեպքը, երբ անհարմարավետություն զգացել է երրորդ կրծքին դաջվածք անելու ժամանակ: Իսկ ահա ծնողներն ավելի հիվանդագին են վերաբերվել իրենց դստեր վիրահատությանը՝ պարզապես դադարել են նրա հետ շփվել, հաղորդում է «Lifenews.ru»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ