News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներին` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին, Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Դոկտոր Հարություն Սելիմյանին, ՀՅԴ ներկայացուցիչ Կարապետ Յուզբաշյանին, ՌԱԿ Հյուսիսային Սիրիայի շրջանային վարչության ատենապետ, ՌԱԿ Դատական գերագույն ատյանի անդամ Լեւոն Պըլըքյանին, ՍԴՀԿ Հալեպի շրջանի ատենապետ Սարգիս Կավլակյանին, ՀՅԴ ներկայացուցիչ, Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Կաթողիկե եւ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռեիսյանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել սիրիական ճգնաժամի հետեւանքով այսօր էլ դժվարին ու տագնապալի օրեր ապրող սիրիահայ համայնքի խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ հայկական բոլոր կառույցների ներգրավվածությանը, Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին հայրենիքում ցուցաբերվող աջակցությանն ու առաջիկա ծրագրերին:

Քննարկվել են Մերձավոր Արեւելքի՝ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակը, այդ տարածաշրջանում քրիստոնեական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն ու համազգային մարտահրավերները:

Զրուցակիցներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել եւ խստորեն դատապարտել են ս.թ. սեպտեմբերի 21-ին ահաբեկիչների կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու բարբարոսաբար պայթեցումը:

Վերոնշյալ խնդիրների լուծման, առկա մարտահրավերների դիմակայման, այդ նպատակով ազգային շահերի եւ նպատակների շուրջ հայության համախմբման գործում ընդգծվել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի Հայտարարության մեջ տեղ գտած առաջնահերթությունների եւ դրույթների կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ