News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շատ ողջունելի է, որ Հայաստան կատարած այցերի ընթացքում ավելի մեծ թվով ֆրանսիացի օրենսդիրներ են ուղեւորվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում եւ գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին հաճախակի են դարձել Ֆրանսիայի խորհրդարանականների այցելությունները Հայաստան: Սերժ Սարգսյանի խոսքով, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները լավ հնարավորություն են մոտիկից ծանոթանալու երկրում առկա իրավիճակին եւ անմիջական մթնոլորտում քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ ՀՀ նախագահը նշել է, որ ֆրանսիացի օրենսդիրների ուղեւորությունները ԼՂՀ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու, այդ տեղեկություններն ու ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսելու տեսանկյունից։

Ֆիլիպ Կալտենբախը գոհունակությամբ է խոսել Հայաստանում իր հագեցած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, քննարկումների, նաեւ ապակենտրոնացված համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին: Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանի վաղեմի բարեկամն է եւ մշտապես նրա կողքին է, նշել է, որ խորհրդարանականներն ամեն ջանք կգործադրեն առավել ամրապնդելու եւ խորացնելու երկկողմ հարաբերությունները:

Երկուստեք մեծապես կարեւորվել է միջխորհրդարանական ձեւաչափով համագործակցության զարգացումը, որը, կողմերի համոզմամբ, հանդիսանում է հայ-ֆրանսիական բազմաշերտ միջպետական օրակարգի առանցքային բաղկացուցիչը։ ՀՀ նախագահը եւ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը համակարծիք են եղել, որ այս առումով միջպետական հարաբերություններում նշանակալի ավանդ ունեն նաեւ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի մասին, անդրադարձել մեր տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Ֆիլիպ Կալտենբախը հույս է հայտնել, որ առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպումը որոշակիորեն կնպաստի գործընթացի խաղաղ կարգավորման նոր հնարավորությունների որոնմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ