News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը մանրամասն տեղեկատվություն է հրապարակել Հայաստանի 2013-ի արտաքին պարտքի մասին: Նախկինում այդ տվյալները ներկայացնում էր մաքսային ծառայությունն ավելի քիչ տեղեկատվությամբ:

Ի թիվս այլոց, հետաքրքրություն է առաջացնում «կենդանի ոչխարներ եւ այծեր» խմբի ապրանքների արտահանումը, որն իր ծավալով զբաղեցնում է 17-րդ տեղը մեր արտահանման մեջ:

Արտահանման մեջ նշված ապրանքատեսակները առաջ են ացնել օրինակ, հանքաքարից ու կոնցենտրատ մոլիբդենից:

«Կենդանի ոչխարների» արտահանման աշխարհագրությունը սահմանափակվում է Իրանով, որտեղ արտահանում են առավելապես գառների՝ տվյալ ապրանքային խմբի ընդհանուր թվի ավելի քան երկու երրորդ մասը: Մեկ երրորդից էլ քիչը բաժին է հասնում ոչխարներին:

Արտահանողների թվում իրավաբանական անձնանց մասնաբաժինը չի գերազանցել մեկ երրորդ մասը(32.1 տոկոս): Այսինքն արտահանումն իրականացնում են առավելապես «ֆիզիկական անձինք»: Ֆերմերների համար, իհարկե, միեւնույնն է, թե ով է գնում ապրանքը՝ ֆիզիկական անձինք, թե իրավաբանական: Միայն թե ավելի շատ վճարեին: Սակայն, ամենայն հավանականությամբ, գնորդները շռայլությամբ չեն առանձնանում:

Անցյալ տարվա տվյալների համաձայն՝ արտահանվող կենդանիների միջին մաքսային արժեքը չի հասել 1.18 դոլարի կգ դիմաց: Ըստ ոչխարի մսի միջին մանրածախ գնի՝ մայրաքաղաքում կազմել է 38 տոկոս: Եթե չհաշվենք առեւտրի միջնորդների եկամուքտը, ապա պարզ կդառնա, թե արդյունքում ինչ է մնում անասնաբույծներին:

Չնայած բարձր մանրածախ գնին (հաշվետու տարվա տվյալներով, Երեւանում 1 կգ-ն արժե գրեթե 3.100 դրամ), ոչխարի միսը մեր երկրում առանձնապես մեծ պահանջարկ չունի: Գնորդներն ավելի շատ նախընտրում են տավարի միսը, որի 1 կգ-ն անցյալ տարի միջինը կազմել է 2.600 դրամ: Իսկ ոչխարի մսի գինը բարձր է, քանի որ հիմնականում վաճառվում է թանկարժեք գառան միս: Մեկ այլ գործոն էլ սահմանափակ առաջարկն է՝ սահմանափակ պահանջարկի պարագայում: Այսինքն՝ վաճառվում է քիչ, բայց բարձր գնով, ոչխարի մսի սիրահարների համար:

2011 թվականից ոչխարի գլխաքանակն ավելանում է, եւ ընթացիկ տարվա սկզբին հասել է 687 հազար միավորի: Վերջին տասնամյակում նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին՝ 471 հազար գլուխ (հիշեցնենք, որ խորհրդային ժամանակաշրջանում ոչխարի գլխաքանակը մի քանի անգամ ավելի էր): 2013-ին արտահանվել է մոտ 118 հազար գլուխ «կենդանի ոչխար», ինչը 2012 թվականի ցուցանիշը գերազանցել է մոտ 2 անգամ:

Գոյություն ունի կարծիք, որ արտահանման ներկա ծավալները չեն վնասում ոչխարաբուծությանը, եւ նույնիսկ հակառակը, խթանում են դրա զարգացումը: Այդ նպատակով էլ փորձեր են արվում բարձր արդյունավետությամբ ոչխարների տեսակներ ներմուծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ