News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջը կընտրեն «Հարավային հոսք» գազամուղի հունգարական հատվածի նախագծողին Բաումգարտենի ուղղությամբ (Ավստրիա), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Գազպրոմին»:

Հարցը քննարկվել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատանքային հանդիպման շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են, որ «Հարավային հոսք» նախագիծը կիրականացվի գրաֆիկի համաձայն: Այս պահին Հունգարիայում մրցույթ է ընթանում կապալառուի ընտրության վերաբերյալ՝ նախագծային աշխատանքների իրականացման, տարածքային ծրագրավորման եւ «Հարավային հոսքի» հունգարական հատվածի գործունեության ազեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու համար: Նախատեսվում է, որ առաջին գազը Հունգարիան կստանա 2017թ.-ի սկզբում:

Բացի այդ, երկկողմանի բանակցությունների ընթացքում կանդրադառնան նաեւ ձմռանը գազամատակարարման հուսալիության ու կայունության հարցին:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի հուլիսին Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան մտադիր չէ հրաժարվել «Հարավային հոսքի» գազամուղից՝ չնայած նրան, որ պաշտոնական Բուդապեշտն ընդհանուր առմամբ աջակցում է Կիեւին: Եվրամիությունն արգելափակել է «Հարավային հոսքի» նախագծի իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ