News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կարծես հատուկ ստեղծված լիներ Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ նրա հրաժարականից հետո տեւական ժամանակ է` այդ պաշտոնի համար իշխանությունները իրավահաջորդին չեն գտնում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ-ին ԱԱ խորհուրդ պետք չէ։ Իհարկե ո՛չ։ Պարզվում է՝ «վերեւներում» երկար մտմտալուց հետո «հայտնաբերել» են ԱԱԽՔ-ի հարմար թեկնածու: Ասում են, առաջիկայում այդ պաշտոնը կզբաղեցնի «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ, փաստորեն, այս քաղաքական գործչից անպակաս է «ազգային անվտանգություն» հասկացությունը: Թերեւս, տարիներ շարունակ իշխանության «ներսուդրսի» «վտանգներում մասնագիտացած» Գառնիկ Իսագուլյանն ամենահամապատասխան թեկնածուն է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ