News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

1848թ. սեպտեմբերի 23-ը մաստակի «ծննդյան» օրն է, քանի որ հենց այդ օրն է ամերիկացի Ջոն Քուրթիսն իր տանն արտադրել առաջին մաստակը: Մաստակը կոնֆետի տեսակ է, որը բաղկացած է  էլաստիկ հիմքից եւ զանազան համային հավելումներից: Ամենաառաջին մաստակը թվագրվում է մ. թ. ա. 7-2-րդ  դդ.: Այն հայտնաբերվել է Հյուսիսային Եվրոպայում պեղումների ժամանակ. նախապատմական խեժ` մարդու ատամների հետքերով: Հին հույները մաստիկ ծառի խեժ են ծամել: Իսկ մայա հնդկացիները շուրջ հազար տարի առաջ, ատամները մաքրելու եւ շնչառության թարմության համար, օգտագործել են սապոդիլա ծառի սառած հյութը, փոխանցում է Calend.ru-ն։

Հարավային Ամերիկայում հնդկացիները ծամել են փշատերեւ ծառերի խեժը: Նրանց այս սովորույթն անցել է սպիտակ վերաբնակներին, եւ վերջիններս ստեղծել են մաստակի իրենց տարբերակը.  Նույն ծառերի խեժը եւ մեղրամոմը: 1848 թ. ամերիկացի Ջոն Քուրթիսը մաստակի արտադրություն է հիմնել` սոճու խեժի հիման վրա: Ավելի ուշ նա իր արտադրանքում պարաֆինից համային հավելումներ է ավելացրել: Աստիճանաբար դրանց արտադրությունն ընդլայնվել է, սակայն վաճառքը ցածր է եղել, քանի որ մաստակում  եղել են խառնուրդներ, որոնք դժվար է եղել հեռացնել խեժից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ