News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության՝ սեպտեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.08 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում եւ հաշվարկվել է 462.78 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.16 միլիոն դրամ գումար:  Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների   երեք գործի քննության  արդյունքում  երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 51.0 հազար դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի աշխատակիցների  կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 22.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 90.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված  հողերի պահպանության նորմերի խախտման  համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Կոտայքի տարածքային  բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության  նորմերի պահպանման ուղղությամբ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է  100.0 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 200.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս (ջրերի աղտոտում):

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված մեկ եւ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված  փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս դեպքի գործերի քննության  արդյունքում  հինգ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500.0 հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի հինգ որոշում: Հաշվարկվել է 39.28 հազար դրամ ընդհանուր  գումարի   շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 60.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված   7.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաեւ հինգ խեցգետնաորսիչ:

Տպել
Ամենաշատ