News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում զինվորականների բեռնատարի շրջվելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ դատաբժշկական փորձաքննությունը չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նրանց փոխանցմամբ՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը երբ լինի, այդ ժամանակ կարող են ասել՝ որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ վթարը ոչ թե կանոների խախտման արդյունք է, այլ վարորդը սրտի կաթված է  ստացել ղեկին: «Նման տվյալ նախաքննությունը չունի, վարորդի գլուխը լրիվ ջնջխված է եղել, իսկ դատաբժշկական եզրակացությունը դեռ չկա»,-հայտնեցին կոմիտեից:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե մեքենա տեխնիկական խնդիրներ չի ունեցել, չի բացառվում, որ վարորդը ղեկին սրտի կաթված է ստացել:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում N զորամասի «Գազ-66» մակնիշի ՊՆ N զինվորական համարանիշի ավտոմեքենան,  նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է:

Մեքենայի ուղեւորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ:

Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Ամենաշատ