News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան Չինաստանից որոշակի քանակությամբ միջին հեռահարության DF-21 բալիստիկ հրթիռների շարժական համալիրներ է ձեռք բերել: Այս մասին, ըստ Want China Times-ի, հայտարարել է  Սաուդյան Արաբիայի անվտանգության միացյալ խորհրդի խորհրդական, գեներալ-մայոր Անվար Էշքին: Ըստ նրա՝ այս համալիրներն արդեն ստացվել են եւ ընդգրկվել երկրի պաշտպանական համակարգում:

Էշքիի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությանը չինական հրթիռները հարկավոր են Պարսից ծոցում դաշնակիցների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Մեքքայի եւ Մեդինայի վրա հնարավոր հարձակումների դեպքում պաշտպանության համար: Սաուդյան Արաբիայի զինվորականները միաժամանակ պնդում են, որ DF-21 բալիստիկ հրթիռները հարձակողական զենք չեն: Ըստ թերթի՝ ԱՄՆ-ն հավանություն է տվել չինական հրթիռների գնմանը, քանի որ դրանք առանց միջուկային հագեցվածության են պատվիրվել, փոխանցում է Lenta.ru-ն:

Հավանաբար Սաուդյան Արաբիան եւ Չինաստանը DF-21 համալիրների մատակարարման պայմանագիր էին ստորագրել 2007թ., սակայն առայսօր կողմերից ոչ մեկը պաշտոնապես չէր հաստատել  գործարքի կնքումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ