Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 22-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին՝ ոլորանների վերջնամասում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 ԼQ 484 համարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 32-ամյա Ա. Ա.-ին, ով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: