Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 22-ին, ժամը 21.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայի շենքերից մեկի բնակիչ՝ 87-ամյա Լ. Պ.-ն չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Լ. Պ.-ի դին: