News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համար Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ունի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նշանակություն: Այսօր` սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Որեւէ տնտեսական շահեկան վեկտոր ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր երկիրը նախընտրեց անվտանգության երաշխիքը: Երեք տարի գնում էինք դեպի Եվրամիության, իսկ մեկ էլ հանկարծ փոխվեց մեր վեկտորը, եւ մենք գնացինք դեպի մեր ռազմավարական գործընկերոջ հետ դեպի Եվրասիական տնտեսական միություն: Տնտեսական առումով ես տեղեկություն չունեմ, որ մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող ապրանքների հարցը լուծվել է, չնայած կառավարությունն անընդհատ շեշտում է, որ այդ հարցը լուծված է»,- ասաց նա:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին, Մինսկում քննարկվելու է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցը, ամենայն հավանականությամբ Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ