News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ-ի խնդրանքով չեղյալ է հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ այս աշնանը Ճապոնիա այցելելու հրավերը: ՌԴ ղեկավարի այցը հավանաբար կտեղափոխվի 2015թ.:

Kyodo-ն հայտնում է, որ Ճապոնիայի վարչապետը, ավելի վաղ ելույթ ունենալով NHK հեռուստատեսության եթերում, հաստատել էր, որ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությունը շարունակելու հույս ունի: Նա նաեւ ընդգծել էր, որ, չնայած Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ լիարժեք ինքնաբավությանը, գոյություն ունեն լուծման կարիք ունեցող խնդիրներ, օրինակ՝ խաղաղ պայմանագիրը, որը չեն կարողանում ստորագրել երկու երկրները:  Աբեն այս հարցի լուծումը  «Ճապոնիայի ազգային շահերին համապատասխանող» է անվանել:

Ավելի վաղ Տոկիոն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ էր կիրառել՝ մարտի 18-ին Ղրիմի միացման հետ կապված: Հետագայում պատժացուցակն ընդլանվել էր ապրիլի 29-ին:

Ճապոնիան 23 ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ է սահմանել http://news.am/arm/news/206734.html

Սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի կառավարության աղբյուրները հայտնել էին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին, սակայն այդ տեղեկությունները հերքվել էին:

Ճապոնիան որոշել է առժամանակ հետաձգել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը http://news.am/arm/news/229765.html

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ