News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը չի բացառում ապօրինի միգրանտների համար եռամսյա համաներում սահմանելու հնարավորությունը: Դա Ռուսաստանում աշխատողներին թույլ կտա իրավաբանական անձանց մոտ աշխատելու արտոնագիր ձեռք բերել:

«ՌԻԱ Նովոստին» փոխանցում է, որ միգրացիոն համաներման խնդիրը Ռուսաստանում վաղուց է քննարկվում, սակայն Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը այս գաղափարը միշտ անվանել է աննպատակահարմար, քանի որ ապօրինի միգրացիայի խնդիրը այդպես հնարավոր չէ արմատապես լուծել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ծրագրում է հրաժարվել միգրանտների սահմանափակումից՝ փոխարինելով իրավաբանական անձանց մոտ աշխատելու վճարովի արտոնագրերով: Շրջանում միգրանտների թվաքանակը կկարգավորեն տեղական իշխանությունները՝ արտոնագրի համար գին սահմանելով. ցածր գներ կսահմանվեն տարածարջանների համար, որտեղ միգրանտների պահանջարկը բարձր է, եւ ավելի բարձր գներ՝ օտերարեկրյա աշխատուժի կարիք չունեցող շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ