News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկուհի Շարոն Լավոն Ռուսոն Մուրհեդի դատարանի վճառով (Մինեսոտա նահանգ) դատապարտվել է երկօրյա բանտարկության եւ 1 տարվա պայմանական ազատազրկման՝ իր հարեւանուհուն շնորհավորական բացիկ ուղարկելու համար: Մասնավորապես, կինը խախտել է հարեւանների հետ ոչ մի տեսակի առնչություն չունենալու դատական հրամանը, հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով In Forum-ին:

Հարեւանների հետ շփումը արգելող վճիռը կայացվել էր մի քանի տարի առաջ՝ մշտական կոնֆլիկտների պատճառով:

Կնոջ փաստաբանը դատարանում հայտարարել է, որ բացիկը չէր կարող վնասել հարեւան ընտանիքին, սակայն «զոհը» պնդել է, որ վախեցել է ամանորյա շնորհավորանքից:

Դատավոր Գալեն Վաան վճռել է, որ շնորհավորական բացիկը կարող էր վախեցնել մարդկանց եւ Ռուսոյին երկօրյա բանտարկության եւ 1 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ