News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաոթղիկոս Արամ Ան, սեպտեմբերի 22-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին հետ: Հանդիպմանը ներկա են եղել Աթենքի եւ համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Երոնիմոս Բ-ն, Հունաստանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Խորեն Արք. Տողրամաճյանը, Ազգային Իշխանության անդամներ եւ վարչապետի խորհրդականները:

Առաջին հերթին, Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել վարչապետ Սամարասին, հայ ժողովրդին ու նրա արդար դատին նեցուկ կանգնելուն համար:

Նշենք, որ Հունաստանի վարչապետը 1996 թվականին, Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը ներկայացրել էր խորհրդարան, որ նույն թվականին ընդունվել էր խորհրդարանի կողմից: Նա նաեւ առաջիկա օրերին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանություններու ժխտումը քրեականացնող, ինչպես նաեւ հայ համայնքի իրավական ճանաչում տալու օրէնքների վավերացման մեջ առանցքային դերակատարություն է ունեցել:

Արամ Ա-ն նաեւ ողջունել է վարչապետ Սամարասին, որը կարողացել է Հունաստանը առաջնորդել դեպի տնտեսական վերականգնում:

Ընդառաջելով վարչապետին ցանկությանը, Վեհափառ Հայրապետը հանդես է եկել լայն զեկույցով՝ սեպտեմբերի 9-11-ին, Վաշինգթոնում, Միջին Արեւելքի քրիստոնյաներին նվիրված միջազգային համագումարի եւ ԱՄՆ նախագահ  Բարաք Օբամայի հետ հանդիպման մասին: Նորին Սրբությունն իր տեսակետներն էներկայացրել Միջին Արեւելքում տիրող ներկա իրավիճակի ու վեյրիվերումների մասին:

Հանդիպման ավարտին, Արամ Ա. Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Իշխան»-իի շքանշով պարգեւատրել է Հունաստանի վարչապետ  Անտոնիս Սամարասին:

Նշենք, որ Վեհափառ Հայրապետը կարճ հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳՆ ընդհանուր քարտուղար Անաստասիոս Միցիալիսի հետ:

Արամ Ա կաթողիկոսը իր բոլոր հանդիպումների ժամանակ լայնորեն անդրադարձել է Տեր Զորի եկեղեցու ու համալիրի պայթեցման ոճրային արարքին: Նա կոչ է ուղղել պետական քաղաքական ու կրոնական պատասխանատուներին խստորեն դատապարտելու այս արարքը ու այն օտար շրջանակների ուշադրությանը հանձնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ