News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ներկայումս ՆԱՏՕ-ի պատվախնդրությունը կայանում է դաշինքի հետ համագործակցող երկրներում բարեփոխումներ իրականացնելու ծրագրերին նպաստելու մեջ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով հարցին՝ որքա՞ն խորը կարող են լինել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները, եւ հնարավո՞ր է, արդյոք, որ ապագայում Հյուսիաստլանտյան դաշինքը դառնա Ռուսաստանի կողմից Հայաստանում ապահովվող անվտանգության այլընտանքը:

Այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության երկրորդ ասպեկտը, դիվանագետի խոսքով, գործընկերների խրախուսումն է, որպեսզի նրանք նույնպես նպաստեն միջազգային անվտանգության ամրապնդմանն ու պահպանմանը, ինչն էլ տվյալ պահին անում է  Հայաստանը: «Այդ գործընկերային հարաբերություններում համագործակցող կողմն ինքն է թելադրում իր ցանկություններն ու գործողությունների ծրագրերը, այդ դեպքում ՆԱՏՕ-ն միայն փոխգործակցողի դերում է հանդես գալիս: Այս համատեքստում Հայաստանը ռազմավարական անվտանգության տեսակետից ՆԱՏՕ-ի հետ համագործակցող երկրի ցայտուն օրինակ է, եւ շարունակում է առավել լայն հնարավորություններ փնտրել՝ Դաշինքի խաղարարար աշխատանքներին աջակցելու նպատակով», - ընդգծեց Քեթրին Լիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ