News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ մեկօրյա քայլարշավ` Պարզ լճից դեպի Գոշավանք, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ: Քայլարշավը նվիրված էր Հայաստանի Հանրապետության (Արցախը՝ ներառյալ) իրական անկախությանը, որը դեռ պետք է նվաճենք:

Արշավի ընթացքում կայացած «Դեպի իրական անկախություն» խորագիրը կրող ինտերակտիվ զրույցի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան  Ժիրայր Սեֆիլյանի, ԱՍԱԼԱ-ի գաղափարական թեւի նախկին պատասխանատու, Նախախորհրդարանի քարտուղարության եւ Արդարության ատյանի անդամ Ալեք Ենիգոմշյանի, բնապահպան, Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանի, ինչպես նաեւ ակտիվ պայքարի մեջ գտնվող մի խումբ երիտասարդների հետ քննարկելու Հայաստանին սպառնացող մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու ուղիները, այդ թվում՝ մեր երկրի իրական անկախացման հեռանկարը:

Արշավի վերջում մասնակիցները երգել են «Սարդարապատ» երգը: Սա արդեն երկրորդ արշավն է, որի ընթացքում մեծաթիվ մասնակիցները ցուցաբերում են կազմակերպվածություն եւ համախմբվածություն՝ միասին հաղթահարելով արշավային խոչընդոտները եւ կիսելով գաղափարական զրույց, որի առանցքը Հայաստանի ներկա ախտերի բուժումն ու առողջ ապագայի կառուցումն է:

«Նախախորհրդարանը հայրենիքի առջեւ իրենց պատասխանատվությունը գիտակցող բոլոր ուժերին եւ անձանց կոչ է անում միավորվել հանուն իրական անկախության գաղափարի իրագործման: Հանցավոր ռեժիմին հեռացնելու համար արդեն իսկ սահմանված է վերջնաժամկետ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Իսկ ռեժիմի հեռացումից հետո պետք է ձեռնամուխ լինել հզոր եւ մրցունակ ազգային պետության կառուցման գործին»,-ասված է Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ