News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միակողմանի ուժային սցենարի նախաձեռնողները միջազգային իրավական պատասխանատվություն են կրում դրան հետեւանքների համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ կապված Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ԱՄՆ ավիահարվածների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամերիկյան կողմը տեղեկացրել է Սիրիայում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, որ սկսում է ավիահարվածներ հասցնել այդ երկրի հյուսիսում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ավիահարվածների ժամանակ օգտագործվում են կործանիչներ ու «Թոմահաուք»-ներ: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ իսլամիստների դիրքերին հարվածները առանց պաշտոնական Դամասկոսի համաձայնության եւ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների հակասում են միջազգային օրենքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ