News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք աջակից ենք հանուն արդարության և անվտանգության եզդի ժողովրդի պայքարին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

«Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում Իրաքի հյուսիսում` պատմական իր բնօրրանում բնակվող եզդի ժողովրդին, որին ներկայումս իսլամական ծայրահեղականները, ցուցաբերելով ազգային-կրոնական անհանդուրժողականություն, ենթարկում են տեղահանման, բռնությունների և զանգվածային կոտորածների: Ըստ լուրերի, բռնարարքների թիրախ են նաև իրաքաբնակ հայերն ու ասորիները:

Մենք գնահատում ենք Իրաքի եզդիական համայնքին 100 հազար դոլար մարդասիրական օգնության Հայաստանի Հանրապետության որոշումը: Ինչպես նաև ՀՀ դիվանագիտական ծառայությունների կողմից ծավալվող աշխատանքը միջազգային ատյաններում եզդի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում:

Այս իրավիճակում անվիճելի է, որ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը անհապաղ պետք է արձագանքեն եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնարարքներին, անհետաձգելի միջոցներ ձեռնարկեն` կանխելու զանգվածային հանցագործությունները, դադարեցնելու իրադարձությունների ողբերգական զարգացումը, համապարփակ և շուտափույթ օժանդակություն հասցնեն եզդիական անպաշտպան և խաղաղ համայնքին»,–ասվում է ՀԴԿ հայտարարության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ