News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դժվար է ընդհանրացնող դասեր քաղել Շոտլանդիայի հանրաքվեից, քանի որ յուրաքանչյուր առանձին դեպքում տարածքային ամբողջականության եւ ժողովուրդներին ինքնորոշման սկզբունքները որոշակի առումով հակասում են մեկը մյուսին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպիսի՞ արձագանք կունենա Շոտլանդիայի հանրաքվեն եվրոպական մայրցամաքում եւ հետսովետական տարածքում՝ որպես ժողովուրդների իրավունքների իրացման բարձրագույն ձեւ:

Յուրաքանչյուր առանձին դեպքի համար, սակայն, բրիտանուհի դիվանագետի համոզմամբ, անհրաժեշտ է լուծում գտնել: «Օրինակ, ես կնշեմ՝ ինչպես ենք մենք աշխատել Շոտլանդիայի եւ Հյուիսային Իռլանդիայի հետ: Շոտլանդիայի դեպքում ստացվեց հանրաքվե անցկացնել, քանի որ բոլոր կողմերը պատրաստ էին խաղաղ կերպով ընդունել արդյունքները, ինչպիսին էլ դրանք լինեին: Սակայն Հյուսիսային Իռլանդիայում անկախության հանրաքվեի մասին այս պահին խոսք անգամ լինել չի կարող. կա 1998թ. կնքված համաձայնություն, որտեղ նշվում է, որ եթե մի գեղեցիկ օր Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդը որոշի հանրաքվե անցկացնել, ապա դա կարող է իրականացվել», - ընդգծեց Քեթրին Լիչը: Սակայն, տվյալ պահին Հյուսիսային Իռլանդիայի երկու համայնքները ապագա կարգավիճակի վերաբերյալ բացարձակապես տարբեր մոտեցումներ ունեն:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայում հանրաքվեն տեղ է ունեցել սեպտեմբերի 18-ին. բնակչության 55%-ը մերժել է անկախության գաղափարը, սակայն 45%-ը՝ 1 մլն 600 հազար մարդ, քվեարկել են Մեծ Բրիտանիայից առանձնանալու օգտին, ինչը, փորձագետների կարծիքով, շատ բարձր ցուցանիշ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ