News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեյր էլ-Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը տեղավորվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության տրամաբանության մեջ. դա, բնականաբար, միտումնավոր կերպով արված գործողություն էր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

 Ըստ Պետրոսյանի՝ «Իսլամական պետությունը» մի շարք նպատակներ է հետապնդում: «Նախ, իրենց գործունեությունը մշտապես իսլամական իրավունքի, շարիաթի նորմերով հիմնավորող իսլամականները նման կերպ եւս մեկ անգամ ընդգծում են իրենց անհանդուրժողական վերաբերմունքը երկրային կուռք հանդիսացող հաստատությունների, ոչ մուսուլմանների եւ նրանց հոգեւոր ու մշակութային արժեքների հանդեպ։ Ի դեպ, սա հայկական հոգեւոր հաստատությունների դեմ ԻՊ-ի իրականացրած եզակի քայլ չէ. ավելի վաղ՝ դեռեւս 2013 թ. սեպտեմբերին նույն կառույցի ներկայացուցիչները Սիրիայի հյուսիսում՝ Ռակա քաղաքի հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցու գմբեթից իջեցրել էին խաչը եւ այն փոխարինել կազմակերպության դրոշով, իսկ ավելի ուշ՝ դեկտեմբեր ամսին կառույցը վերածել դատական գրասենյակի», ասաց արաբագետը։

Անդրադառնալով հենց Դեյր էլ-Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցուն, Պետրոսյանը նշեց, թե դեռեւս 2012 թ. նոյեմբերին այն էականորեն տուժել էր շրջանում ընթացող ռազմական գործողություններից եւ չէր գործում։  Ըստ նրա՝ ԻՊ-ի, ինչպես մյուս ահաբեկչական կառույցների գործելոճը ենթադրում է նման գործողությունների միջոցով միջազգային հանրության ուշադրությունը մշտապես կենտրոնացնել իրենց գործունեության վրա, օրինակ՝ վաղ անցյալում՝ Իրաքում Մոսուլի եւ մի շարք այլ առանցքային քաղաքների գրավումը, դրանցում իրականացրած վայրագությունները, եզդիների ցեղասպանությունը, ամերիկացի եւ մեծբրիտանացի լրագրողների գլխատումը, Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ նաեւ ներկայում իրականցվող ռազմական գործողությունները եւ, իհարկե, հայկական եկեղեցու պայթեցումը։

« Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերն իր գոյությամբ, անգամ անվանումով ամփոփող հոգեւոր կոթողի պայթեցման վայրագ գործողությունը լայն արձագանք գտավ ինչպես հայաստանյան, Սփյուռքի հայկական, նաեւ միջազգային բազմաթիվ ԶԼՄ-ներում, այնպես էլ դիվանագիտական դաշտում. միջադեպի կապակցությամբ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ Արտաքին գործերի նախարարը. կանխատեսելի է, որ այս գործընթացը եւս շարունակական բնույթ կստանա: Իսկ նման հնչեղ եւ վայրագ գործողոթյուններով իսլամակնները նպատակ են հետապնդում իրենց գործունեության մասին տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների միջոցով իրազեկել նաեւ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող եւ իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով տոգորված երիտասարդներին՝ այդ եղանակով լուծելով նաեւ սեփական շարքերը համալրելու խնդիրը».-շեշտեց արաբագետը։

Ինչ վերաբերում է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման գործում Թուրքիայի հնարավոր դերակատարությանն, ապա, ըստ Պետրոսյանի, դրանում, ուղղակի ապացույցներ դժվար է գտնել, մինչդեռ տրամաբանական կապ, անշուշտ, կա:

«Նախ, սիրիական հակամարտությանը ներգրավվելու թուրքական իշխանությունների գուցե ոչ առաջնային, այնուամենայնիվ հեռահար նպատակներից մեկն էլ պատմական հայրենիքին ամենամոտը հանդիսացող սիրիահայ համայնքի եւ նրա հոգեւոր ու մշակութային հարստության իսպառ ոչնչացումն էր: Այս համատեքստում, հիշենք մարտի 21-ին պատմական Քեսաբի դեմ թուրքական իշխանությունների աջակցությունը վայելող սիրիական հակակառավարական խմբավորումների իրականացրած հարձակումը, Հալեպում հայկական թաղամասերի դեմ պարբերաբար կազմակերպվող գրոհները, նույն Սրբոց Նահատակաց եկեղեցու հետ կապված միջադեպը եւ այլն: Իսկ Թուրքիայի եւ ԻՊ-ի միջեւ առկա ստվերային կապերի մասին էլ խոսում է նույնիսկ միջազգային հանրությունը, իսկ ընդամենը 2 օր առաջ իսլամականների մոտ պատանդ պահվող այդ երկրի 49 քաղաքացիների անաղմուկ ազատման փաստը հավաստում է, որ Թուրքիան դեռեւս միակ պետությունն է, որը պաշտոնապես հարաբերվել է ԻՊ-ի հետ»,-ամփոփեց Պետրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ