News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական հայտնի «Քարֆուր»-ը հայկական ապրանքներ կարտահանի: NEWS.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայնշտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայտնի հիպերմարկետի բացումը Հայաստանում կվերացնի մենաշնորհը:

«Քարֆուր»-ի բացումը շատ դրական եմ գնահատում, որովհետեւ «Քարֆուրը», գալով Հայաստան, բերում է իր մշակույթը: «Քարֆուրն» իր սպառողին առաջարկում է ապրանքներ, որոնք իր ստանդարտներին համապատասխանում են: Բացի դրանից՝ «Քարֆուր»-ը ոչ միայն կներկրի, այլեւ իր խողովակներով կարտահանի հայկական ապրանքներ դեպի «Քարֆուրի» համաշխարհային ցանց: Այսինքն եթե մեր պահածոների գործարանից ապրանք է վերցնելու, ապա ոչ միայն Հայաստանում է վաճառելու, այլեւ դուրս է հանելու: Սա էլ դրական բաղադրիչ եմ համարում»,- ասաց նա:

Նշենք, որ «Քարֆուրի» բացումը Հայաստանում նախատեսվում է մինչեւ հոկտեմբերի վերջ: Հիշեցնենք, որ մայիսի 13-ին պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել էր «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում կառուցվող ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ