News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արարատում վիճաբանության արդյունքում վնասվածքներ ստացած երիտասարդին լուսադեմին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ բ/կ-ի ղեկավար Արայիկ Սարդարյանը:

Նա նշեց, որ Տիգրանին վիրահատել են բարակ աղի, ճարպոնի հատվածում,աղիներն են վերականգնել, այժմ վիճակը գնահատվում է կայուն՝ միջին ծանրության: Նա դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Ինչ վերաբերում է մահացած երիտասարդին՝ Խաչիկին, հիվանդանոցի տնօրենն ասաց, որ վնասվել էր նրա ազդրային զարկերակը եւ նրան արդեն մահացած են բերել հիվանդանոց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատում, սեպտեմբերի 22-ին, վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որն ավարտվել է նրանցից մեկի մահով: Կռվի ընթացքում երկու 24-ամյա երիտասարդներ՝ Տիգրան եւ Խաչիկ անուններով, ստացել են ազդրերի ու որովայնի շրջանում կտրող ծակող վնասվածքներ:

NEWS.am-ի տեղեկություններով, նրանք տեղափոխվել են Արարատի հիվանդանոց եւ որոշ ժամանակ անց Խաչիկը, որի վնասվածքը ազդրին է եղել, մահացել է: Նրանց վնասվածք պատճառած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի եւ մինչեւ հիմա չեն հայտնաբերվել:

Քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ,  պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով):եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ