News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական դպրոցներում թույլատրել են մահմեդական գլխաշոր՝ չարշավ կրելը, հայտնում է The Daily Sabah-ը: Խոսքը միայն պետական ուսհաստատությունների ավագ դասարանների մասին է: «Մասնավոր եւ հոգեւոր դպրոցների սաները նախկինի պես կենթարկվեն ներքին կարգուկանոնին:

Փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ի կառավարության նիստում որոշվել է փոփոխություն կատարել կրթության մասին օրենքում: Փոփոխությունը վերաբերում է  աշակերտների եւ ուսուցիչների տեսքին:

Ավելի վաղ նրանք պարապմունքներին պարտավոր էին մասնակցել բաց գլխով: Տեքստից այս արտահայտությունը հանվել է, փոխանցում է Lenta.ru-ն:

Կառավարության նախաձեռնությունն արդեն ոչ միանշանակ արձագանք է գտել թուրք հանրթյունում:

Աջ կուսակցությունների կողմնակիցները ողջունում են օրենքի տեքստում փոփոխությունը՝ դրանում տեսնելով հավատացյալների իրավունքների ընդլայնում եւ պատմական անարդարության շտկում: Ձախերն իրենց հերթին նշում են, որ փոփոխությունը երկրի իսլամականացման եւ աշխարհիկ պետությունից հրաժարվելու հերթական քայլն է, որի հիմքերը դրել էր դեռեւս Քեմալ Աթաթուրքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ