News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակիչները վիսկիից անցնում են օղուն, հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով վիճակագրությանը: Մոտ ժամանակներս հենց օղին կդառնա բրիտանական սուպերմարկետներում, այլ խանութներում եւ սրճարաններում վաճառվող ամենատարածված ալկոհոլային խմիչքը:

Ըստ վիճակագրության՝ Միացյալ թագավորությունում վիսկիի վաճառքները նվազում են, իսկ օղունը՝ շարունակում աճել: Սա առաջին հերթին բացատրվում է բրիտանական երիտասարդության շրջանում օղու տարածվածությամբ. օղին հեշտորեն կարելի է խառնել այլ խմիչքների հետ՝ կոկտեյլ ստանալու նպատակով, ասվում է հոդվածում, հաղորդում է Gazeta.ru-ն:

2012թ. Մեծ Բրիտանիայում մոտ 68 մլն լիտր օղի եւ 60.5 մլն լիտր վիսկի է վաճառվել, իսկ 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ բրիտանացիները գնել են 44.6 մլն լիտր օղի եւ 49.7 մլն լիտր վիսկի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ