News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներում հաղորդավարուհի Շառլո Գրինն ուղիղ եթերում հայտարարել է աշխատանքից հեռանալու մասին՝ նշելով, որ որոշել է իրեն ամբողջությամբ նվիրել «Ալյասկա Cannabis Club»-ում աշխատանքին: Նա այդ արել է՝ կարդալով բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման մասին լուրը: «Գրողի ծոցը… Ես ազատվում եմ աշխատանքից»,- հաղորդավարուհու հայտարարությունն է մեջբերում The telegraph պարբերականը:

Շառլոն իր անսպասելի հայտարարությամբ հեռուստադիտողներին ցնցել է KTVA հեռուստաալիքի երեկոյան թողարկման ընթացքում՝ կարդալով պետության որոշումն այն մասին, որ պետք է քվեարկություն անցկացնել՝ որոշելու համար, արդյո՞ք արժե Կոլորադոյում եւ Վաշինգտոնում արգելել մարիխուանան: Շառլո Գրինն առաջիններից է եղել, ով զեկույց է ներկայացրել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման եւ «Ալյասկա Cannabis Club» անվանումով իր բիզնեսի մասին:

Հաղորդավարուհին ուղիղ եթերում հայտարարել է, որ դադարեցնում է լրագրողական գործունեությունը՝ հավելելով. «Հիմա բոլորդ գիտեք այդ մասին: Այդ պատճառով ես դադարեցնում եմ իմ լրագրողական գործունեությունը, որպեսզի ամբողջ էներգիաս ուղղեմ ազատության եւ արդարության համար պայքարին, որը սկսվելու է Ալյասկայում մարիխուանայի օրինականացումից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ