News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Չանչունին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ողջունելով դեսպանին, նախարարը շնորհակալություն է հայտնել հայ-չինական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար եւ համոզմունք հայտնել, որ հայ-չինական մշակութային համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը: Այնուհետեւ, նախարարն անդրադարձել է երկուստեք իրականացված ծրագրերին, մասնավորապես՝ այս տարվա մարտին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած Չինաստանի հաշմանդամների երգի ու պարի համույթի բարձր կատարողական արվեստը ներկայացնող համերգին, ինչպես նաեւ տարբեր ձեւաչափերով իրականացված մյուս ծրագրերին:

Հանդիպման ավարտին հաջողություն մաղթելով հյուրին՝ Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ դեսպան Թյան Չանչուն Չինաստանում հայկական մշակույթի տարածման գործում այսուհետ եւս կունենա իր գործուն մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ