News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գորիսի բժշկական կենտրոնում հունիսի 23-ին մահացած նորածնի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն, իսկ մեղադրվող մանկաբույժն էլ շարունակում է աշխատել իրենց մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը:

«Աիդա Հարությունյանին բժշկական խորհուրդն ուղարկել է վերապատրաստման դասընթացների: 7 շաբաթ է տեւելու դասընթացը, որից հետո նա կշարունակի աշխատել մեզ մոտ: Ճիշտն ասած, Աիդա Հարությունյանը միշտ շատ լավ է աշխատել, լավ ցուցանիշներ է ունեցել, չենք ուզում իրեն կորցնել, որովհետեւ միակ մանկաբույժն է: Բացի դրանից՝ փորձաքննության պատասխաններն էլ դեռ չենք ստացել»,- ասաց փոխտնօրենը:

Նշենք, որ մահացած նորածնի մայրը՝ Սյուզի Այվազյանը NEWS.am-ին ասել էր, որ իր երեխայի մահվան մեջ մեղավոր է մանկաբույժը՝ Աիդա Հարությունյանը: Սյուզիի խոսքով՝ իրեն հիվանդանոցում չեն ասել, որ երեխան խնդիրներ ունի, ծնվելուց երկու օր անց՝ ամսի 23-ին, առավոտյան ժամը 06:15-ին, բուժքույրն իրենից տակդիր է ուզել, երեխան անհանգիստ է եղել, իրեն չեն թողել ներս մտնել, իսկ արդեն ժամը 07։00-ի մոտ ասել են, որ փոքրիկը մահացել է: Սյուզին վստահեցնում է, որ բուժքույրն է երեխային օգնություն ցուցաբերել, քանի որ մանկաբույժը հիվանդանոցում չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ