News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում, որը ենթադրում է ռուսական ձեռնարկությունների հետ բանկային գործարքների դադարեցում, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցները խիստ կլինեն, քանի որ անմիջական ազդեցություն կունենան ռուսական տնտեսության վրա:

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, նշված է զեկույցում, ՄԱԿ-ի ԳՎ նիստում ցանկություն է հայտնել հանդիպել ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ եւ բացատրել Տոկիոյի դիրքորոշումը, որին «անհրաժեշտ է համաքայլ ընթանալ «յոթնյակի» երկրների հետ պատժամիջոցների հարցում»:

Հիշեցնենք, ԱՄՆ-ն Ճապոնիային խնդրել է չեղյալ հայտարարել Պուտինի հրավերը http://news.am/arm/news/230329.html

Ավելի վաղ Տոկիոն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ էր կիրառել՝ մարտի 18-ին Ղրիմի միացման հետ կապված: Հետագայում պատժացուցակն ընդլանվել էր ապրիլի 29-ին:

Ճապոնիան 23 ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ է սահմանել http://news.am/arm/news/206734.html

Սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի կառավարության աղբյուրները հայտնել էին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին, սակայն այդ տեղեկությունները հերքվել էին:

Ճապոնիան որոշել է առժամանակ հետաձգել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը http://news.am/arm/news/229765.html

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ